Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • «Հարկավոր չեն ինձ  ո՛չ սուգ, ո՛չ ծաղիկ»

    «Հարկավոր չեն ինձ ո՛չ սուգ, ո՛չ ծաղիկ»

    04.10.2013| 00:36
    Հայրենյաց ներկայացուցչական երկրորդ մարմնում` ԱԺ-ում (հիշենք` այն տեղակայված է նախկին Կոզեռնի գերեզմանոցում), այս անգամ «հացատերերը» թատրոնի պակաս չունեցան: Կուլմինացիան, անշուշտ, ընդդիմադիրների «կորած» քվեներն էին, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի, որպես նախագահի թեկնածու բեմելուց, զորավարի հետ («Բերկուտ, ես «ժողովուրդն» եմ» կեցվածքով) աղոթելուց հետո, այն մեծ նորություն չէր` «ուժայինների» նկատմամբ խոր քրիստոնեական սիրո արտահայտության տեսանկյունից:
  • Եվ չկար մեկը, որ գնահատեր  նրա տիտանական աշխատանքը

    Եվ չկար մեկը, որ գնահատեր նրա տիտանական աշխատանքը

    04.10.2013| 00:30
    Սամվել Ալեքսանյանն ինքն իր նման չէ, մտերիմների պնդմամբ` ինչ-որ բանից «մանթրաշ» է: Ինչի՞ց` չեն կարողանում հասկանալ: Հաստատ ո՛չ այն պատճառով, որ իր «դուբայյան» ընկերներ Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը, որպես քավոր և սանիկահայր, իրար հետ մի քիչ էն չեն, ու Արա Աբրահամյանին այդպես էլ չհաջողվեց նրանց հաշտեցնել: Ոչ էլ ընդդիմադիրների, այդ թվում` Լյուդմիլա Սարգսյանի ¥ում հետ վերջերս շատ լավացել է մեր «չօլիգարխը»¤, Կոստանյանի «առիթով» կորած «դեմ» քվեների պատճառով:
  • Ինչի՞ համար է այս ողջ աղմուկը

    Ինչի՞ համար է այս ողջ աղմուկը

    03.10.2013| 16:52
    Հասարակական-քաղաքական կյանքը եռում է աղմուկից: ԱԺ-ում Գլխավոր դատախազի ընտրությանը քանի հոգի դեմ քվեարկեցին, Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ինչ հարց տվեց Սերժ Սարգսյանին, ով նրան զիջեց իր տեղը հարց տալու համար, Լևոն Զուրաբյանը երբ էր հերթագրվել և ինչու չկարողացավ իր հարցը հնչեցնել, Նիկոլ Փաշինյանը ոնց էր քվեարկել...
  • «Գևորգ Կոստանյանը դեկորատիվ ֆիգուր է»

    «Գևորգ Կոստանյանը դեկորատիվ ֆիգուր է»

    01.10.2013| 16:09
    Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՊՆ քննչական որոշումից հետո սպանված Ավետիք Բուդաղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ ինքը հետամուտ է լինելու և պայքարելու է, որպեսզի բացահայտվեն սպանության իրական մեղավորները: ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ով իր հայտարարություններով ուղղորդել էր նախաքննությանը, այսօր ԱԺ-ում, փակ գաղտնի քվեարկությամբ 103 կողմ, 3 դեմ ձայներով ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
  • Կոնֆորմիզմը մերժողների ժամանակը

    Կոնֆորմիզմը մերժողների ժամանակը

    01.10.2013| 15:55
    Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում ամենաշատ քննարկվող թեման առաջիկայում Սերժ Սարգսյանի կողմից հայտարարվելիք համաներումն է:
  • Իսկ ո՞ւր է տարվա ձեր եղանակը

    Իսկ ո՞ւր է տարվա ձեր եղանակը

    01.10.2013| 04:36
    Նախ` հանուն արդարության արձանագրենք, որ հանրապետության երեք նախագահներին մեկ տանիքի տակ հավաքելու Գառնիկ Իսագուլյանի իրապես կառուցողական առաջարկի «հեղինակային» իրավունքը պատկանում է մեր թերթին. Սերժ Սարգսյանի առաջին ընտրությունից հետո մենք քանիցս անդրադարձանք այս թեմային` մշտապես այն «տաք» պահելով, բայց երբ Տեր-Պետրոսյան-Քոչարյան տանդեմի պարտիան` ընդդեմ Սերժ Սարգսյանի, ավելի «խորացավ», հասկանալի դարձավ, որ գոնե այս փուլում դա դժվար է, եթե չասենք՝ անհնարին է:
  • Իշխանության և ընդդիմության  տարբերությունը նրանց նմանության մեջ է

    Իշխանության և ընդդիմության տարբերությունը նրանց նմանության մեջ է

    30.09.2013| 23:22
    Աշնան մեկ ամիսն արդեն գլորեցինք, իսկ Ազատության հրապարակում միջինից ցածր ջերմություն է: Գլխավոր «դերակատարները» ազատամարտիկներն են: Պետք է նկատել, որ նրանց հանրահավաքին ավելի շատ մարդ է ներկա լինում, քան, ասենք, «Ժառանգության» կամ «Նախախորհրդարանականների»:
  • Նորարարության վնասները

    Նորարարության վնասները

    30.09.2013| 23:21
    Արդեն քսան տարուց ավելի է, ինչ Հայաստանը դարձել է փորձադաշտ: Թե ինչ արդյունք է տվել այդ փորձադաշտը անցած տարիներին, ներկայացնելու կարիք չկա, որովհետև արդյունքը նկատելի է: Այդ փորձադաշտի արդյունքում 16 տարի առաջ ծնվեց հանրապետության գանձապետարանը: Ճի՞շտ էր այս կառույցի ստեղծումը, թե՞ սխալ։
  • «Հետք»-ի փակումից կտուժի խոսքի ազատությունը

    «Հետք»-ի փակումից կտուժի խոսքի ազատությունը

    30.09.2013| 16:09
    «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե վաղուց է մտմտում թերթը փակելու մասին, քանի որ այն հայաստանյան այսօրվա «մեդիա դաշտում կարծես թե արդեն տեղ և անելիք չունի»:
  • Հովիկ Աբրահամյանը նախապես է հարցերը լուծում

    Հովիկ Աբրահամյանը նախապես է հարցերը լուծում

    30.09.2013| 16:06
    Աժ նախագահն այսօր այնքան էր խոցված այն հարցով, թե ինչու գլխավոր դատախազը խորհրդարանին հաշվետվություն չի ներկայացրել, որ երբ նոր թեկնածուն` Գևորգ Կոստանյանը, իր ելույթը ներկայացրեց, առաջինը նրան Աբրահամյանն հարց ուղղեց, թե այս առումով ինչ տեսակետ ունի: